
Նորայր Նորիկյան. Հեղուկ Գազի գինը թանկացել է
«Հեղուկ գազի 1 լիտրը երեկվանից թանկացել է 30 դրամով` 170 դրամից հասնելով 200 դրամի: Այսուհետ մեկ լիցքավորման համար ես պետք է հավելյալ վճարեմ 2820 դրամ:
Առհասարակ, վառելիքի թանկացմամբ շղթայական ազդեցությամբ թանկանալու են նաև այլ ապրանքներ: Պետական որևէ իրավասու մարմին կարո՞ղ է ներկայացնել հիմնավոր պատճառաբանություն, թե ո՞րն է թանկացման պատճառը: Սյլ կերպ ասած, հանրային իշխանությունն ի վիճակի՞ է հաշվետվություն ներկայացնել, թե՞ ոչ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։