Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ. Զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է հայտնվել
13/01/2021 15:07
Կիսվել

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ. Զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է հայտնվել

Հայաստանում զբոսաշրջության ոլորտը բավական ծանր վիճակում է հայտնվել, այն փրկելու անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով 2020 թվականի առաջին 10 ամիսների տվյալներով համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է մոտ 72 տոկոսով, տարվա կտրվածքով կանխատեսվում է մինչև 75 տոկոս անկում: Այսինքն՝ մոտ մեկ միլիարդով պակաս այցելություն է եղել 2020 թվականին, 2019-ի համեմատ: Հայաստանն այդ միտումներից հետ չէր կարող մնալ, մանավանդ, որ կորոնավիրուսին գումարվեց պատերազմը: 2020 թվականի ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-սեպտեմբերին մոտ 77 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Տարվա կտրվածքով կանխատեսվում է 1.5 միլիոնով պակաս այցելություն, մոտ 80 տոկոսի չափով: Նվազում կա և՛ արտագնա հատվածում, և՛ ներքին զբոսաշրջության ոլորտում: Երրորդ եռամսյակում ներքին զբոսաշրջությունում, հատկապես առողջարանային հատվածում, թեպետ որոշակի ակտիվություն եղել է, միևնույն է այստեղ նույնպես անկում կա, մոտ 33 տոկոս:

«Շատ ընկերություններ, հյուրանոցային ծառայություններ, բոլոր նրանք, որոնք ինչ-որ ձևով ներգրավված չեն ներքին զբոսաշրջության մեջ, ըստ էության կանգնած են: Մի քանի ավիատոմս վաճառելով փորձում են գոյատևել: Որոշներն այնպիսի իրավիճակում են, որ փորձում են ատամներով պահել աշխատատեղերը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից եղան աջակցման ծրագրեր զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ դա որոշակի իրավիճակը մեղմացրեց, սակայն այնպիսի իրավիճակ է, որ ոլորտը պահպանելու խնդիր կա: Դրա համար շատ կարևոր է շատ արագ ունենալ զբոսաշրջության ոլորտի կորոնավիրուսի և պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացման հատուկ ծրագիր, հիմքեր, նախադրյալներ ստեղծվեն հետագա զարգացման համար:

«Օրինակ, գործող ծրագրերում խնդիր ունենք: Երբ արտոնյալ պայմաններով վարկավորում էին ոլորտի բիզնեսին, առաջարկ կար, որ արտոնյալ ժամանակահատվածը լիներ մեկ տարի, որովհետև դա տուրիզմի համար կենսական անհրաժեշտություն է: Չնայած առաջարկին, որոշվեց սահմանել վեց ամիս: Այսօր իրավիճակը ցույց է տալիս, որ շատերը չեն կարողանում մարել վարկերը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ պետք է արագ քննարկվի և այդ վարկերի մարման արտոնյալ ժամկետը երկարաձգվի առնվազն մինչև ապրիլ:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը կարևոր է համարում այն, որ ոլորտի հետ կապված ծրագրերը, փոփոխությունները, առաջարկները մասնավոր հատվածի հետ քննարկվեն:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11