Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Մեխակ Ապրեսյան. Զբոսաշրջության գործարար հանրությունը երկրի անվտանգային հարցերի հետ կապված տեղեկության պակաս ունի
13/01/2021 15:23
Կիսվել

Մեխակ Ապրեսյան. Զբոսաշրջության գործարար հանրությունը երկրի անվտանգային հարցերի հետ կապված տեղեկության պակաս ունի

Արցախյան պատերազմից հետո, երկրում ձևավորված նոր իրավիճակով պայմանավորված, զբոսաշրջության ոլորտի գործարար հանրությունն անվտանգային հարցերի հետ կապված տեղեկության պակաս ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մի շարք հարցեր կան, որոնց հստակ պատասխանները զբոսաշրջության ոլորտը չունի:

«Ցավոք, զբոսաշրջության ոլորտի գործարար հանրությունն առկա իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկություն չունի: Մասնավորապես, չունի տեղեկություն, թե ո՞ր ուղղություններով կարող ենք զբոսաշրջային փաթեթներ մշակել, սահմանային որ մասերն են վտանգավոր, որոնք՝ ոչ, դեպի Արցախ զբոսաշրջային այցելություններն ինչպիսին պետք է լինեն ու ինչ պայմաններով, կորոնավիրուսի հետ կապված ինչ խնդիրներ ունենք և այլն: Շատ կարևոր է, որ առկա իրավիճակի մասին գործարար հանրությունը բավարար տեղեկություն ունենա տուրիստական փաթեթները մշակելու, շուկային արագ ներկայացնելու համար: Ժամանակ չպետք է կորցնել»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնման, արագ դինամիկ զարգացման տեսանկյունից այսօր սահմանափակ ռեսուրսների խնդիր ունենք: Նա ընդգծեց, որ աշխարհի տարբեր երկրները ձգտելու են զբոսաշրջության համաշխարհային շուկայից իրենց մասնաբաժինն ունենալ, ընդլայնվել, Հայաստանը պետք է անմասն չմնա ու, պատրաստ լինելով, արագ արձագանքի:

«Մենք պետք է պատրաստ լինենք: Անհրաժեշտ է ոլորտի համար հաստատել 2021-24 թվականի զարգացման հայեցակարգ, օրենսդրական դաշտը բարելավել, աջակցման ծրագրեր կյանքի կոչել, զբոսաշրջության մարկետինգի համար նախատեսված բյուջեն բազմապատկել: Այսօր շատ կարևոր է ամբողջ աշխարհին հասցնել այն, որ Հայաստանում անվտանգ է թե կորոնավիրուսի, թե հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված»,-ասաց Մեխակ Ապրեսյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է գործի դնել դիվանագիտական հնարավորությունները, օգտագործել Սփյուռքի ներուժը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85