Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
15/01/2021 12:36
Կիսվել

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ)` 3.4%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, որը գնաճի ցուցանիշները ներկայացնում է ըստ անհատական սպառման (ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։

Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 4.9%,  մեկամսյա գնաճը՝ 7.2%, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 10.4% և 0.2%։

Հագուստի և կոշիկի սպառողական գներն անցյալ տարվա դեկտեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ աճել են 0.3%-ով, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ 1.4%-ով։

Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%, մեկամսյա գնաճը՝ 0.3%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար,  3.6% և  1.3%։

Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 3.9%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 1.2%-ով, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 4.7% և 3.0%, կապի ոլորտում 12-ամսվա կտրվածքով գրանցվել է գների անփոփոխ վիճակ,  իսկ մեկամսյա կտրվածքով՝ 0.1 աճ։

Նախորդ տարվա դեկտեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գները նվազել են 0.7%-ով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ աճել 1.2%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է  գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.8% աճ և 0.1% նվազում։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 5.5%-ով, իսկ մեկ ամսում՝ 1.1%-ով։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85