Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 4.9%
18/01/2021 12:45
Կիսվել

Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 4.9%

Հայաստանում 2020-ի դեկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9%, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Բանջարեղենի ապրանքախմբում անցյալ տարվա դեկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 35.9% գնաճ, յուղերի և ճարպերի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 13.1% և 6.1% (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35.3%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 12.3%):

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գներն աճել են 7.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 4.2%-ով (հացի և ալյուրի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 7.3% և 10.0%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% և 2.2% ):

«Կաթնամթերք, պանիր և ձու» ապրանքախմբում նախորդ տարվա դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 5.8%, իսկ 2020- նոյեմբերի համեմատ՝ 3.6% գնաճ, իսկ  ձվի գինը աճել է, համապատասխանաբար, 18.5%-ով և 13.1%-ով:

Շաքարի և շաքարավազի գները 2020թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 38.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.0% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1% գնաճ (թռչնամսի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է  6.5%,  իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3%):

2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի՝ 0.5% գնաճ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01