Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով
25/01/2021 13:04
Կիսվել

Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով

Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 16,6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 468 մլրդ 306,4 մլն ԱՄՆ դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։

Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) 19 մլրդ 562,2 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 2,0%-ով։

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում մանրածախ առևտրի շրջանառության ծավալը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին կազմել է 24 մլրդ 504,1 մլն ԱՄՆ դոլար և նվազել 5,0%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3 մլրդ 609,6 մլն ԱՄՆ դոլար և 17,4% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 418 մլրդ 221,1 մլն ԱՄՆ դոլար և 4,1% նվազում։

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33