ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐԵՆՐԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Այսօր` սեպտեմբերի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մեկնում է Մոսկվա` ԱՊՀ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Ս.թ. հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում որոշում ընդունվեց` սեպտեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեում հրավիրել խորհրդակցություն` ԱՊՀ երկրների էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվեն «Ազատ առևտրի գոտու մասին» ԱՊՀ երկրների պայմանագրի նախագծի առնչությամբ խնդրահարույց հարցերը: