Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵԿ. Հայաստանում տրանսֆերային գնագոյացման առաջին ստուգումը համատեղ կանցկացնեն հայ և իտալացի հարկային ծառայողները
01/02/2021 12:54
Կիսվել

ՊԵԿ. Հայաստանում տրանսֆերային գնագոյացման առաջին ստուգումը համատեղ կանցկացնեն հայ և իտալացի հարկային ծառայողները

Հայաստանում առաջին անգամ տրանսֆերային գնագոյացման ստուգում կիրականացվի։ Պետական եկամուտների կոմիտեում կայացել է հանդիպում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների հետ, որոնց համաձայնությամբ ընկերությունըմասնակցելու է փորձնական ծրագրի։Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի հարկային ծառայության աշխատակիցները համատեղ պիլոտային ստուգում են անցկացնելու, ինչը կազմակերպության համար հարկայինորևէ հետևանք չի առաջացնելու։Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներ առանց սահմանի» ծրագրի շրջանակում նախատեսված փորձնական ստուգումը Հայաստանի հարկային մարմնին հնարավորություն կտա իտալացի գործընկերների աջակցությամբ զարգացնել տրանսֆերային գնագոյացման ստուգումներ իրականացնելու կարողությունները։ Այն միաժամանակ ուսուցողական կլինի «Վեոլիա ջուր» ՓԲԸ համար՝վերահսկվող գործարքների մասին հարկային մարմին ծանուցումներ ներկայացնելու և այլ կարգավորումներիմասին իրազեկվելու առումով։

Ընտրությունը կայացվել է ռիսկերի վերլուծության արդյունքում նախնական առանձնացված 15 կազմակերպությունների միջից։ Պիլոտային ստուգումն անցկացվելու է իրական ստուգման կանոնների համաձայն․ ուսումնասիրվելու են համապատասխան փաստաթղթերը, վերլուծությունների արդյունքում վերհանվելու են ռիսկերը և քննարկվելու են հարկ վճարողի հետ։

Ծրագիրըհարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացմանը միտված ՊԵԿ-ի համար առաջնային միջոցառումներից է։ Այնառանձնանում է հարկային մարմին-հարկ վճարող համագործակցության բարձր մակարդակով ու թափանցիկությամբ։

Գործընթացի մեկնարկման համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և «Վեոլիա ջուր» ՓԲԸգլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը հուշագիր են ստորագրել։

Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կարգավորումները գործում են 2020թվականի հունվարի 1-ից։ Պիլոտային ստուգման ծրագիրը կդառնա հիմք՝ տրանսֆերային գնագոյացման ստուգումների համակարգը ներդնելու և հետագայում իրական ստուգումներ անցկացնելու համար։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98