Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը հունվարին աճել Է 1,37 միլիարդ դոլարով. ՌԻԱ Նովոստի
01/02/2021 15:42
Կիսվել

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը հունվարին աճել Է 1,37 միլիարդ դոլարով. ՌԻԱ Նովոստի

Ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունը հունվարին աճել է 1,37 միլիարդ դոլարով, ՌԻԱ Նովոստին հաշվել է Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա: Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժիններ ունեն:

Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, այժմ նրանում ռուսաստանցիներից տեղ է գտել 23 մարդ: «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկի՝ Վլադիմիր Պոտանինի հարստությունը հունվարին աճել է 704 միլիոն դոլարով՝ հասնելով 30,7 միլիարդի: Այսպիսով, ռուսաստանցիների թվում նա է ամենահարուստը մնում BBI-ի ցուցակում: Երկրորդ տեղն զբաղեցնում է «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, որի կարողությունը հունվարին նվազել է 403 միլիոն դոլարով եւ հասել՝ 24,4 միլիարդի:

Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) հիմնական շահառու Վլադիմիր Լիսինը, որի կապիտալը տարեսկզբից աճել է 358 միլիոն դոլարով՝ մինչեւ 24,2 միլիարդ: Չորրորդ դիրքն զբաղեցրել է «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը. նրա կապիտալը նվազել է 994 միլիոն դոլարով՝ հասնելով 22,1 միլիարդի: Հինգերորդ տեղում գտնվում է Ալիշեր Ուսմանովը («Մետալլոինվեստ», «Մեգաֆոն»), նրա կարողությունը պակասել է 69 միլիոն դոլարով եւ կազմել՝ 21 մլրդ դոլար:

Վեցերորդ հորիզոնականում տեղ է գտել Ռոման Աբրամովիչը (Evraz), նրա հարստությունը կազմել է 18,3 միլիարդ դոլար (նվազումը՝ 126 միլիոնով): Յոթերորդ տեղն զբաղեցրել է «Եվրոխիմ»-ի եւ Սիբիրի ածխի Էներգետիկական ընկերության (ՍԱԷԸ) շահառու Անդրեյ Մելնիչենկոն (18,1 միլիարդ դոլար), ընդ որում՝ նրա կարողությունն աճել է 25,4 միլիոնով: Ութերորդ դիրքում տեղ է գտել «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպրովը, որի հարտությունն ավելացել է 672 միլիոնով. այժմ նրա կարողությունը գնահատվում է 18 միլիարդ դոլար: Իններորդ հորիզոնականն ստացել է Գենադի Տիմչենկոն, որը բաժնետեր է «Նովատեկ»-ում եւ «Սիբիր»-ում, նրա կարողությունը նվազել է 145 միլիոն դոլարով՝ մինչեւ 16,5 միլիարդ: Տեսներորդ տեղը բաժին է ընկել «Ռենովա»-ի հիմնական սեփականատեր Վիկտոր Վեքսելբերգին, որի կարողությունը հունվարին ավելացել է 126 միլիոն դոլարով եւ հասել՝ 16,2 միլիարդի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85