Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԳԿ. Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին կտրուկ աճել են
04/02/2021 18:42
Կիսվել

ՊԳԿ. Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին կտրուկ աճել են

Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության այսօրվա հաշվետվությունում, պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին գրանցել են հերթական՝ ութերորդ ամիսն անընդմեջ աճը: Ցուցակը գլխավորում են հացահատիկային մշակաբույսերը, բուսական յուղերը և շաքարը:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է,  հունվար ամսվա ընթացքում կազմել է միջինը 113.3 նիշ, ինչը 4.3 տոկոսով բարձր է 2020թ.-ի դեկտեմբեր ամսվա համեմատ և գրանցված ամենաբարձր ցուցանիշը` 2014թ.-ի հուլիսից ի վեր:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը գրանցել է կտրուկ՝ 7.1 տոկոս ամսական աճ`պայմանավորված գլխավորապես եգիպտացորենի միջազգային գնով, որի աճը կազմել է 11.2 տոկոս՝ 42.3 տոկոսով գերազանցելով 2020 թվականի հունվար ամսվա ցուցանիշը: Ցորենի գինը աճել է 6.8 տոկոսով՝ պայմանավորված համաշխարհային բարձր պահանջարկով և 2021 թվականի մարտին ցորենի արտահանման մաքսատուրքի  կրկնապատկմանբ` պայմանավորված Ռուսաստանի Դաշնության կողմից վաճառքի կրճատման միտումներով:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 5.8 տոկոսով և հասել 2012թ.-ից ի վեր գրանցած իր առավելագույն ցուցանիշին: Պատճառներից են առատ անձրևների և միգրանտների աշխատուժի շարունակական կրճատման պատճառով արմավենու յուղի սպասվածից ցածր արտադրությունը Ինդոնեզիայում և Մալայզիայում, ինչպես նաև Արգենտինայում երկարատև գործադուլները, որը նվազեցրել է սոյայի յուղի արտահանման հասանելիությունը:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը  8.1 տոկոսով բարձր էր դեկտեմբերի համեմատ, քանի որ ներմուծման համաշխարհային մեծ պահանջարկի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը մտահոգությունների տեղիք տվեց` կապված Եվրամիությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Թայլանդում սպասվող համախառն բերքի ծավալների նվազման, ինչպես նաև Հարավային Ամերիկայում նորմայից չոր եղանակային պայմանների հետ: Գնաճին նպաստել է նաև անմշակ նավթի գների աճը և Բրազիլական ռեալի փոխարժեքի կայունացումը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը աճել է 1.6 տոկոսով, ինչի պատճառը  երկրում Ամանորի տոնակատարություններին ընդառաջ Չինաստանի կողմից գնումների քանակի ավելացումն է` Նոր Զելանդիայում արտահանվող ապրանքների սեզոնային ցածր մատակարարման ֆոնին:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը դեկտեմբեր ամսվա համեմատ աճել է 1.0 տոկոսով՝ պայմանավորված թռչնամսի մեծաքանակ ներկրմամբ, հատկապես Բրազիլիայից, թռչնագրիպի բռնկումների ֆոնին, որը արգելակում է եվրոպական մի շարք երկրներում արտադրությունն ու արտահանումը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2