Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Մրգի և բանջարեղենի գներն աճել են 17.1%-ով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5% գնաճի ֆոնին
05/02/2021 11:51
Կիսվել

Մրգի և բանջարեղենի գներն աճել են 17.1%-ով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5% գնաճի ֆոնին

Հայաստանում 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ։ 2020-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 4.5% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի` 9.5% (2020-ի հունվարի համեմատ՝ 12.0% գնաճ) և բանջարեղենի` 23.0% (2020-ի հունվարի համեմատ՝ 9.9% գնաճ) գների բարձրացումը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 17.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում  ունենալով  8.35% տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի (2.2%) աճին 1.4 տոկոսային կետով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գներն աճել են 16.9%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 3.2%-ով (արևածաղկի յուղի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 44.3%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 6.7%): Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են 8.4% և 1.0% (հացի և ալյուրի գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 7.9% և 12.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% և 1.6% ):

«Կաթնամթերք, պանիր և ձու» ապրանքախմբում անցյալ ամիս 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Ձվի գինը աճել է համապատասխանաբար, 26.4% և  2.7%-ով:

Շաքարի և շաքարավազի գները 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ աճել են 40.7%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով, մսամթերքինը՝ է 0.1 և 0.2%-ով։

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում այս տարվա հունվարին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 10.8%, իսկ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 12.9%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.1%):

2021-ի հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.1%, սուրճի, թեյի կակաոյի՝ 1.2% գնաճ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01