Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ
05/02/2021 15:17
Կիսվել

Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Մարտի 17-ից Բրյուսելում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ, ով Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։

Վարչապետի որոշմամբնշանակված նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։

Առաջիկայում մաքսային կցորդի պաշտոնը ստանձնող ՊԵԿմիջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշում է՝ մաքսային կցորդի ինստիտուտին նոր թափ հաղորդելու նպատակով տրվել են լրացուցիչ հանձնարարություններ։ Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք՝ մաքսային ծառայության վարկանիշը բարձր պահելու համար։

Ներկայումս Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսայինկ ցորդի դերն առավել քան կարևոր է։ Միջազգային տարբեր կառույցների հետ սերտ շփման հնարավորությունը կնպաստի մեր երկրի մաքսային ոլորտի բարեփոխումների ճիշտ ներկայացմանն ու հետևաբար՝ առևտրային կապերի զարգացմանը։

Մելիք-Իսրայելյանի խոսքով՝ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ նախատեսվում է նաև  պարբերաբար հանդիպումներ ունենալ գործարար համայնքի հետ՝ նպատակ ունենալով վերհանել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրաշրջանառության ընթացքում, գործարարներին ներկայացնել պարզեցված մաքսային ընթացակարգերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելությունները։

Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեության շրջանակներում մարտ ամսին կմեկնարկի «CEPA» համաձայնագրով ստեղծված ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով համատեղ կոմիտեի աշխատանքը, հստակ քայլեր կիրականացվեն «Doingbusiness» ցուցանիշի անդրսահմանային առևտրի բաղադրիչի բարելավման ուղղությամբ։ ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել նաև առավել ակտիվ  մասնակցել, թե համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից իրականացվող դասընթացներին, թե հավատարմագրման գործընթացներին:

 

 

 

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98