
2020թ.-ին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 76.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ.-ին Հայաստանում արտադրվել է 7.4 տոննա գորգեր և գորգագործական արտադրատեսակներ։ 2019թ. համապատասխան ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 76.5%-ով։
Միևնույն ժամանակ, գործվածքների արտադրությունն աճել է 3.3 անգամ և կազմել 15.4 տոննա, գուլպաների և զուգագուլպաների արտադրությունը նվազել է 4.3%-ով և կազմել 19,277.4 հազար զույգ։ Ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների կամ տրիկոտաժե համանման արտադրատեսակների արտադրությունն աճել է 31.3%-ով և կազմել 8,914.7 հազար հատ։