2021թ. հունվարին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 13.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 678.3 հազար լիտր կաթ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 13.6%-ով։
Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունը նվազել է 1.7%-ով և կազմել 1,205 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 4%-ով և կազմել 691.3 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 1.5%-ով և կազմել 508.1 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունն աճել է 4.7%-ով և կազմել 123.2 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը նվազել է 72.5%-ով և կազմել 23.5 հազար լիտր։