
2021թ. հունվար-փետրվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 3.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 63,225.0 տոննա պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 3.1%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 14.9%-ով և կազմել է 1,702.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 0.9%-ով և կազմել 2,903.5 տոննա։