2021թ. հունվար-փետրվարին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 97.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 0.1 տոննա գորգ և գորգագործական արտադրատեսակներ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատությամբ արտադրության ծավալները նվազել են 97.8%-ով։
Միևնույն ժամանակ, գործվածքների արտադրությունն աճել է 50%-ով և կազմել 1.5 տոննա, զուգագուլպաների արտադրությունն աճել է 44.9%-ով և կազմել 3,132.3 հազար զույգ։ Ջեմպերների, պուլովերների, ժակետների, բաճկոնակների կամ համանման արտադրատեսակների արտադրությունը նվազել է 52.1%-ով և կազմել 617.3 հազար հատ։