Տնտեսական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
ՄԻՊ. Ադրբեջանցի զինվորականները սպառնում են Սյունիքի գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը
21/04/2021 13:00
Կիսվել

ՄԻՊ. Ադրբեջանցի զինվորականները սպառնում են Սյունիքի գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ: Այս մասին հայտնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Այցի ընթացքում բնակիչները տեղեկացրել են, որ Կապանից Ճակատեն, Շիկահող ու այլ գյուղեր տանող ճանապարհին ադրբեջանական զինվորականների ներկայության պատճառով խուսափում են հատկապես երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց:

Ադրբեջանական զինվորականները սպառնում են գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը: Այդ ճանապարհին առկա են ցուցանակներ ու դրոշներ, որն էլ պատրվակ է ծառայում զինվորականների տեղակայման համար:

Դա խաթարել է խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելին, գյուղերի բնակիչների և համայնքային մարմինների տեղեկությունների համաձայն՝ գյուղերի անմիջական հարևանությամբ շարունակվում են արձանագրվել կրակոցների դեպքեր: Ըստ ահազանգերի՝ կրակոցները պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Անվտանգային ու սոցիալական խնդիրներ ևս բնակիչները ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանին:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պատերազմից հետ ադրբեջանական զինված ուժերի տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից, պետք է հեռանան այդ վայրերից և ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի:

 

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34