Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Կանադան COVID-19-ի պատճառով դադարեցնում Է թռիչքները Հնդկաստանից եւ Պակիստանից
23/04/2021 12:45
Կիսվել

Կանադան COVID-19-ի պատճառով դադարեցնում Է թռիչքները Հնդկաստանից եւ Պակիստանից

Կանադան Հնդկաստանից եւ Պակիստանից թռիչքները 30-օրյա ժամանակաշրջանով դադարեցնում է այս երկրներում կորոնավիրուսի աճի եւ Հնդկաստանում նոր հիմնամանրէի հայտնվելու ֆոնին: Այդ մասին հաղորդել է Radio-Canada-ն:

Քանի որ երկու երկրներից COVID-19-ով ախտահարված ավելի ու ավելի մեծ թվով ճանապարհորդներ են ժամանում Կանադա, բոլոր առեւտրային եւ մասնավոր ուղեւորաչվերթներն այս երկրներից արգելվել են ապրիլի 22-ի ժամը 23:30-ից, նշում է ռադիոն՝ վկայակոչելով Կանադայի տրանսպորտի նախարարությանը: Արգելքը չի տարածվի հիմնական բեռատար չվերթների վրա:

Ներկայում Կանադան պահանջում է, որ բոլոր ժամանողները COVID-19-ի թեստավորում եւ տասնօրյա կարանտին անցնեն երկիր մուտք գործելուց հետո: Կանադայի առողջապահության նախարարության տվյալներով՝ COVID-19-ի բոլոր դրական թեստերի 50 տոկոսը հայտնաբերվում է Հնդկաստանից ժամանող ճանապարհորդների մոտ: Հնդկաստանը մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդացության նոր դեպքերի ռեկորդը գերազանցել է ապրիլի 22-ին, երբ գրանցվել է այս վիրուսով հիվանդացության 314 հազար նոր դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67