Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Առաջին եռամսյակում աշխարհում ոսկու պահանջարկը 2016 թվականի վերջից ի վեր հասել է առավելագույնին
29/04/2021 17:36
Կիսվել

Առաջին եռամսյակում աշխարհում ոսկու պահանջարկը 2016 թվականի վերջից ի վեր հասել է առավելագույնին

Առաջին եռամսյակում աշխարհում ոսկու ձուլակտորների եւ ոսկեդրամների պահանջարկը կազմել է 339,5 տոննա, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 2016 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր, հետեւում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» հաշվետվությունից:

Դրա վրա ազդել է շուկայի անհանգստությունը մեծացող գնաճից:

«ETF-ի (ոսկով ապահովված սակարանային հիմնադրամներ) թույլ պահանջարկը մասնակիորեն փոխհատուցվել է ձուլակտորների եւ ոսկեդամների պահանջարկով, որն աճում է երրորդ եռամսյակն անընդմեջ:

Այդ արտադրանքի բնագավառում ներդրումները հասել են 339,5 տոննայի (+36 տոկոս անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ)՝ ամենաբարձր ցուցանիշը 2016 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր: Դրա վրա ազդել է «սպառավաճառքների որսը» եւ համատարած անհանգստությունը մեծացող գնաճային ճնշումից»,- ասված է հաշվետությունում:

Բացի դրանից, համավարակից հետո աշխարհի տնտեսությունների վերականգնման ֆոնին աճել է ոսկերչական իրերի սպառողական պահանջարկը՝ բարձրանալով մինչեւ 477,4 տոննա, ինչը 52 տոկոսով ավելի է 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Ոսկու պահանջարկը տեխնոլոգիական հատվածում նույնպես աճել Է:

Աշխարհի կենտրոնական բանկերի կողմից ոսկու զուտ գնումներն առաջին եռամսյակում կազմել են 95,5 տոննա, ինչը 23 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համամատությաբ, բայց 20 տոկոսով բարձր է 2020 թվականի չորրորդ եռամսյակի համեմատությամբ: Ըստ որում առաջին եռամսյակում մետաղի ընդհանուր ներդրումային պահանջարկն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ նվազել է 23 տոկոսով՝ մինչեւ 815,7 տոննա, ETF-ի զգալի արտահոսի հետեւանքով (նվազումը գրեթե 178 տոննայով), քանի որ «ավելի բարձր տոկոսադույքների աճող ակնկալիքներն ազդել են նեդրողների տրամադությունների վրա»:

Ոսկու գինը դոլարով առաջին եռամսյակում իջել է 10 տոկոսով: Աշխարհում ոսկու հանույթն աճել է 4 տոկոսով (մինչեւ 851 տոննա), շուկայում ընդհանուր առաջարկը նվազել է 4 տոկոսով: «Վերջին չորս տարում Չինաստանում՝ աշխարհում ոսկու խոշորագույն արտադրող երկրում, հանույթի ծավալը նվազել Է: Նա կարող է տեղը զիջել Ռուսաստանին, որտեղ ոսկու հանույթը վրեջին տարիներին ավելացել Է: Ենթադրաբար աճը կշարուակվի, քանի որ առաջիկա տարիներին շահագործման կհանձնվեն Ռուսաստանի մի քանի խոշոր նախագծեր»,- նշում է WGC-ն իր հաշվետվությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6