Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԿԲ նախագահը՝ գնաճի և դրա վրա ազդող գործոնների մասին
04/05/2021 18:19
Կիսվել

ԿԲ նախագահը՝ գնաճի և դրա վրա ազդող գործոնների մասին

Սննդամթերքի շուկայում առկա գնաճն առաջնահերթ մտահոգություններից է, որին չանդրադառնալ լրագրողներն ուղղակի չէին կարող։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի ժամանակ մեկնաբանեց՝ միջազգային շուկայի գները չեն կարող չազդել հայրենական շուկայի գների վրա։

Ըստ Կենտրոնական բանկի գնահատականների՝ ավելացել են հասարակության մոտ գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունները և որոշակիորեն նաև գնաճային սպասումները։

«Մենք ունենք, ասենք, մոտ 80 տոկոս ձեթի և յուղի գների աճ համաշխարհային շուկայում, ունենք գների աճ շաքարավազի, կաթնամթերքի, հացահատիկի շուկայում։ Մենք՝ որպես փոքր, ներմուծող երկիր, չենք կարող անտեսել։ Այսինքն, մենք չունենք ներքին արտադրություն, որը բացառապես միտված է հայրենական արտադրողի կողմից հայրենական սպառողի կարիքների բավարարմանը, ուստի մենք՝ որպես ներմուծող երկիր, ներ ենք մուծում գնաճ», – Գալստյանը պարզաբանում է՝ առաջարկի գործոններով պայմանավորված գնաճը հենց սա է։

Ըստ ԿԲ նախագահի՝ սրան գումարվում են փոխարժեքի որոշակի տատանողականությունը, բայց մի կարևոր հանգամանք կա. երբ փոխարժեքը բարձրանում է, աճում են նաև գները, իսկ փոխարժեքի նահանջի դեպքում միևնույնն է, գներն ավելի դանդաղ են իջնում։

Ի դեպ, այսօր ԿԲ-ը հայտնեց՝ 12-ամսյա բնականոն գնաճը արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69