Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Հայրենիքի պաշտպանների համար կկազմակերպվեն դասընթացներ՝ ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով
20/05/2021 14:08
Կիսվել

Հայրենիքի պաշտպանների համար կկազմակերպվեն դասընթացներ՝ ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով

ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ 

Այն ստորագրել են Ուսումնական կենտրոնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Համագործակցության հուշագրի համար հիմք է հանդիսացել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի վերջերս կենտրոն այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կոմիտեի ղեկավարն առաջարկել էր զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով: 

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինվորներին են ներկայացվել 2020թ․ կատարված աշխատանքների հաշվետվությունը, հարկային և մաքսային ոլորտի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՊԵԿ ստորաբաժանումների աշխատանքային առանձնահատկությունները։ Կոմիտեի մասնագետներն ընդգծել են, որ կառույցի հիմնական առաքելությունը ոչ թե ստուգումներն ու վերահսկողական գործառույթներն են,  այլ տնտեսվարողին աջակցելը։ 

ՊԵԿ Ուսումնական կենտրոն տնօրեն Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ փոխգործակցության առաջնահերթությունն է վիրավոր զինծառայողներին պատշաճ գիտելիքների և հմտությունների տրամադրումը։ Արդյունքում՝ Հայրենիքի պաշտպաններին գիտելիքներ կտրամադրվեն ոչ միայն հարկային ու մաքսային, այլև բիզնես ոլորտում գործունեություն իրականացնելու վերաբերյալ։

Կոմիտեի մասնագետների խոսքով՝ արդեն պատրաստ են ուսումնական ծրագրերը և որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո կմեկնարկեն դասընթացները։

Միջոցառման ընթացքում կողմերն ընդգծել են նաև, որ  համատեղ ջանքերով կփորձեն անել հնարավորը վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող, ժամանակակից մասնագիտացում ստանալու համար։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90