Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐ – ՆՈՏ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ, ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ
03/10/2008 13:22
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐ – ՆՈՏ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ, ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ

Տնտեսական համարձակ նախագծերի մասին.

Ես կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած` գերծրագրերի ժամանակը: Այդօրինակ ծրագրերը ոչ միայն կարևորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլև լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության և հասարակության վրա. դրանք հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում, դառնում են տարբեր ձեռնարկությունների ստեղծման պատճառ, նոր շուկաներ են բացում և ամբողջական ոլորտների, այդ թվում` գիտության զարգացման խթան դառնում: Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը լավագույն վկայությունն է այն բանի, որ այսօր, նույնիսկ ամենահամարձակ նպատակադրումները մեր երկրում կարող են իրականություն դառնալ հետևողականության, սեփական ուժերի հանդեպ վստահության ու աշխատանքի շնորհիվ:
Եվ ես այսօր չեմ խոսելու ընդհանուր տնտեսական քաղաքականության և մեր որդեգրած մոտեցումների մասին: Առանձնացնեմ միայն երեք նախաձեռնություն, երեք ծրագիր, որոնք առաջիկա տարիների ընթացքում լինելու են մեր աշխատանքի և մեր ուշադրության ուղղակի կենտրոնում: Եվ այսպես. ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա և հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ ևս տեղեկացված լինեն, որ.
Ա. առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,
Բ. առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել,  
Գ. առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու:
Հարցնում եք` կկարողանանք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք:

Բյուջեի մասին.

Շուտով Ազգային ժողովում կսկսվեն բյուջետային քննարկումները: Ավելորդ եմ համարում մեկ անգամ ևս շեշտել այդ փաստաթղթի կարևորությունը և հիշեցնել, որ դրանք պարզապես թվեր չեն: Ես հորդորում եմ բոլորին` կառավարությանը և Ազգային ժողովին, բյուջետային քննարկումները դարձնել մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացման շահագրգիռ ծրագրային քննարկումներ: Եթե մենք հայտարարել ենք, որ մինչև 2013 թվականը ավարտելու ենք երկրաշարժի հետևանքների վերացումը, ապա եկեք յուրաքանչյուրս մեզ համար պատասխանենք այն հարցին, թե այս եկող տարվա բյուջեն դեռևս առկա խնդիրների որ մասն է լուծելու, և որ մասն է մնալու, ինչ համամասնությամբ է մնացյալը իրականացվելու հաջորդ տարիների ընթացքում: Մենք հինգ տարվա համար ունենք նպատակային հստակ ցուցանիշներ տարբեր ոլորտների համար` առողջապահության, կրթության, անվտանգության, սոցիալական խնդիրների և մյուս ոլորտների համար: Եկեք հասկանանք, թե հաջորդ տարվա բյուջեով այդ նպատակներին հասնելու ճանապարհի որ հատվածն ենք անցնում և ինչպես ենք անցնելու մնացած հատվածը: Հասկանանք ինքներս և ներկայացնենք մեր ողջ հանրությանը: Եվ խնդրում եմ, եկեք միշտ հիշենք մի պարզ ճշմարտություն. մեզնից բացի ոչ ոք մեր խնդիրները չի լուծելու:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98