
Կենտրոնական բանկի նախագահը վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ է կանխատեսում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կանխատեսում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ: Հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա վարկերի տոկոսադրույքների վրա:
«Փոխանցումային մեխանիզմի աշխատելու արդյունքում մենք ակնկալում ենք, որ որոշակիորեն տեղի կունենա տոկոսադրույքների աճ»,-ասաց Գալստյանն ու նկատեց, որ դա մի կողմից կարող է ազդեցություն ունենալ ներդրումների վրա:
Սակայն նա շեշտեց, որ ԿԲ գնահատականներով չափազանց կարևոր է, որ մարդկանց՝ խնայողությունները սպառմամբ փոխարինելու վարքագծի վրա որոշակի ազդեցություն ունենան և մարդկանց նախասիրությունը՝ դեպի խնայողություն, մեծացնեն: