2021թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 40.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 3,559.1 հազար լիտր գինի։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 40.9%-ով։ Հիշեցնենք, որ աճի նման ցուցանիշի պայմանավորված է 2020թ. կորոնավիրուսի պատճառով դադարեցված արտադրությամբ։
Օղու արտադրությունն աճել է 52.5%-ով և կազմել 1,391.8 հազար լիտր։ Գարեջրի արտադրությունն աճել է 26.5%-ով և կազմել 5,973.4 հազար լիտր, իսկ վիսկիի արտադրությունն աճել է 1.6 անգամ և կազմել 133.9 հազար լիտր։