Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+2.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
ՄՊՀ-ն սահմանել է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը
14/07/2021 16:39
Կիսվել

ՄՊՀ-ն սահմանել է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» որոշում է ընդունել: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

«Տեղեկացնում ենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած խմբագրությամբ անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև տեղի ունեցող, օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները համակենտրոնացում չեն համարվում և ենթակա չեն հայտարարագրման, եթե պահպանվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների մասին տեղեկացնելու կարգը:  Բացառություն են կազմում օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերը:

Համաձայն սահմանված կարգի՝ տնտեսավարող սուբյեկտները նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց առնվազն մեկ ամիս առաջ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները, ըստ որոշմամբ սահմանված ձևի,  ներկայացնում են հանձնաժողով:

Հանձնաժողովը դիմումի քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

  • անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու մասին.
  • օրենքով կամ սույն որոշմամբ սահմանված պայմանները կամ ձևը պահպանված չլինելու փաստը ճանաչելու մասին:

Անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներից մեկը իրենց միջև վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է Հանձնաժողովին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ http://competition.am/uploads/resources/Vo161_13_06_2021.pdf  :

Անձանց խումբն իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջև փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն, և որոնց նկատմամբ բավարարվում է օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-14-րդ կետերով սահմանված  պայմաններից առնվազն մեկը:

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06