Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը
15/07/2021 17:49
Կիսվել

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Հուլիսի 15-ին գործադիրը բավարարել «Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը հումքն օգտագործելու է երկու տեսակի՝ սուպեր և երկկոմպոնենտ սոսնձի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 45 մլն դրամի ներդրում։ Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 30 մլն դրամի կապիտալ և 480 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 7 նոր աշխատատեղ` մինչև 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.2 մլրդ դրամ, որից 81 տոկոսը (865 մլն դրամի արտադրանք ) արտահանվելու է ԵԱՏՄ անդամ երկրներ Վրաստան, իսկ մնացած մասը (137 մլն դրամ արտադրանք)՝ երրորդ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 480 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.7 մլն դրամ:

Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Վաղարշապատում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 29322562.5 դրամ կադաստրային արժեքով 1,0155 հա մակերեսով հողամասը նվիրել համայնքին՝ բնակարանաշինության համար օգտագործելու նպատակով: Արդյունքում կլուծվի այդ տարածքի սանիտարական վիճակի բարելավման հարցը, ինչպես նաև մասնակիորեն կբավարարվի բնակարանաշինության կառուցապատման հարցը, օտարելու արդյունքում համայնքապետարանի բյուջե կմուտքագրվի որոշակի գումար, որը կուղղվի այդ համայնքում առկա խնդիրների մասնակի լուծման։

Մեկ այլ որոշմամբ սահմանվել են Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել նաև լիցենզիայի տրամադրման կարգը և հայտի մերժման հիմքերը, որոնք հնարավորություն կտան լիցենզավորող մարմնին վերահսկողություն իրականացնել լիցենզիաների տրամադրման գործընթացում։ Սահմանվում են նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության քվոտավորման չափերը, որոնք ևս ուղղված են համապատասխան օրենքների պահանջների կատարումն ապահովելուն։ Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիեցենզավորումն իրականացելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործունեության իրականացման նխատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Գործադիրն ընդունել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» որոշում, որի նպատակը համայնքների և բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկի սահմանման համար իրավական հիմքի ապահովումն է: Արդյունքում՝ կմեծանա բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով մասհանումների հասցեականության աստիճանը։ Առաջիկա տարիներին պետբյուջեի ծախսային մասի ավելացումից զերծ մնալու նպատակով սահմանվել է ընկերությունների կողմից հաշվարկված բնապահպանական հարկի հանրագումարի 2 մլն դրամ չափորոշիչը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98