Մասնագետների խոսքերով՝ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի կողմից Արաքսի հունից եւ ափերից ավազ հանելու հետեւանքով մեր առանց այդ էլ փոքրիկ երկրի տարածքն է՛լ ավելի է փոքրանում, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմ, եւ սահմանը ջրով է անցնում: Բացի այս, այս մարզերում կան գյուղեր, որոնք չունեն ավազի հանման թույլտվություն, սակայն անարգել ավազ է հանվում», – գրում է Ժողովուրդ օրաթերթը: