Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հրապարակ. Սուրեն Պապիկյանը ճիշտ կանի՝ Կարեն Կարապետյանի արձանը կանգնեցնի
22/07/2021 12:02
Կիսվել

Հրապարակ. Սուրեն Պապիկյանը ճիշտ կանի՝ Կարեն Կարապետյանի արձանը կանգնեցնի

«Հենց Կարապետյան Կարենի ծրագրերի շնորհիվ են այսօր իշխանությունը եւ մասնավորապես՝ Պապիկյանը, իրենց փիառը կազմակերպում։ Այսօր էլ նա հայտարարել է, որ պատմական Գյումրիի վերականգնման ծրագիրը շարունակվում է, նոր ներդրում կա, բայց չի ասում, թե ով է սկսել այս ծրագիրը, եւ ում շնորհիվ է Գյումրին վերականգնվում։

Բոլոր ոլորտները կազմաքանդած ու լուծարած այս իշխանությունը եթե ինչ-որ բան դեռ շարունակում է, ապա անպայման դա նախկինների սկսած ծրագրերն են, թեեւ այդ ամենն իրենց են վերագրում։ Պատմական Գյումրիի վերականգնման ծրագիրը հենց Կարապետյան Կարենինն էր, նա ուզում էր Գյումրին դարձնել տուրիզմի զարգացման կենտրոն եւ անգամ սեփական գումարներն էր ներդնում դրանում։ Նորերը շարունակում են Կարապետյանի սկսածը, բայց ընդամենը լուսանկարվելու ու հանրությանն աշխատանքի կեղծ իմիտացիայով կերակրելու համար։

Իրականում, Հայաստանում այնպիսի քաոս է ստեղծվել, որ տուրիզմի մասին խոսելն անիմաստ է՝ ով էլ որ ժամանում է երկիր, իշխանությունների մասնակցությունը դրանում զրոյական է։ Գալիս են ռուսները, որոնք ընտրության հնարավորություն չունեն, գալիս են իրանցիները, որոնք պատվաստվում են ու հեռանում, եվրոպական երկրների դեսպանատներն իրենց քաղաքացիներին պարբերաբար զգուշացնում են, որ չգան Հայաստան, իսկ գալու դեպքում էլ այսինչ տարածքներ ու մարզեր չմեկնեն, քանի որ վտանգավոր է։

Իսկ իշխանությունն ու ապագա փոխվարչապետ Պապիկյան Սուրենը շատ լավ գիտեն, որ պատերազմող երկրում տուրիզմի մասին խոսելն անլուրջ է։ Ուղղակի քանի դեռ կարող են, Կարապետյան Կարենի սարքածի ու գաղափարների վրա փիառ կանեն՝ հո չի՞ գալու հետ տանի սարքածն ու ծրագրածը», – գրում է Հրապարակ օրաթերթը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85