Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Ուժի մեջ է մտել տնտեսավարողների ցուցակը ՄՊՀ ներկայացնելու կարգը սահմանելու որոշումը
03/08/2021 13:13
Կիսվել

Ուժի մեջ է մտել տնտեսավարողների ցուցակը ՄՊՀ ներկայացնելու կարգը սահմանելու որոշումը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանվել են անձանց խմբի ներսում համակենտրոնացման գործարքների վերաբերյալ նոր կարգավորումներ։ Այս մասին տեղեկացնում են մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվել է, որ անձանց խմբի ներսում տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները համակենտրոնացում չեն համարվի և ենթակա չեն լինի հայտարարագրման, եթե գործարքից կամ վերակազմակերպումից առնվազն մեկ ամիս առաջ  անձանց խմբում ընդգրկված  տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով ներկայացվել են Հանձնաժողով՝ բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:

Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանվել են Հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 13-ի «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» թիվ 161-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 17-ից:

Թիվ 161-Ն որոշմամբ, ի թիվս վերոնշյալի, սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացվելու և պաշտոնական կայքում տեղադրվելու դեպքում  Օրենքով նախատեսված պայմանը գործարքից առնվազն մեկ ամիս առաջ Հանձնաժողովին անձանց խմբի մասին տեղեկացնելու վերաբերյալ,  կհամարվի պահպանված։

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64