
ՕՊԵԿ-ի երկրները հուլիսին ավելացրել են նավթի արդյունահանումը եւ գործարքը կատարել 115 տոկոսով
ՕՊԵԿ-ի երկրները հուլիսին նավթի արդյունահանումն ավելացրել են օրական 637 հազար բարելով՝ հասցնելով օրական 26,66 մլն բարելի: Այդ մասին ասվում Է կազմակերպության ամենամսյա հաշվետվության մեջ` վկայակոչելով տվյալների կողմնակի աղբյուրների:
Հաշվի առնելով տրամադրված տեղեկատվությունը՝ նավթի արդյունահանման սահմանափակման ՕՊԵԿ+-ի գործարքն անցած ամսին կատարվել Է 115 տոկոսով: Դրան նպաստել Է Սաուդյան Արաբիայի լրացուցիչ կամավոր սահմանափակումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: