Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԱՄՆ-ը 2023 թվականին կընդունի ԱԽՏՀ-ի համաժողովը
24/08/2021 12:24
Կիսվել

ԱՄՆ-ը 2023 թվականին կընդունի ԱԽՏՀ-ի համաժողովը

Միացյալ Նահանգները 2023 թվականին կընդունի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովը: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Սինգապուրում հանդես գալով Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի հայացքներին նվիրված զեկույցով:

«Մենք առաջարկել ենք 2023 թվականին ընդունել ԱԽՏՀ-ի համաժողովը:,- ասել է Հարիսը: «Ասիայում եւ Լատինական Ամերիկայում մեր գործընկերների հետ մենք երկարատեւ ուղի ունենք տնտեսապես բարգավաճող տարածաշրջաններ ստեղծելու համար»,- հավելել է փոխնախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ԱԽՏՀ-ի համաժողովի քննարկմանը կներկայացնի կլիմայի փոփոխման հիմնախնդիրները, մաքուր Էներգետիկայի բնագավառում ներդրումների հարցը:

ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկրներ: Դրանց թվում 12 հիմնադիր պետություններ՝ Ավստալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ ՉԺՀ-ն (անդամակցել է 1991 թվականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւՊերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են նաեւ միացել Չինաստանի երկու տարածքներ՝ Սյանգանը (Հոնկոնգը) եւ Տայվանը:

Հաշվի առնելով միավորման կազմի յուրահատկությունը, որը ներառում է ոչ միայն պետություններ, այլեւ տարածքներ, ԱԽՏՀ-ի մասնակիցներին ընդունված է նշել «տնտեսություններ» տերմինով: Համաժոովի մասնակիցներին է բաժին ընկնում մոլորակի համախառն ներքն արդյունքի 57 տոկոսը եւ համաշխարհային առեւտրի 48 տոկոսը, դրանց տարածքում բնակվում է շուրջ 3 միլիարդ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ -ը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04