Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Ռուսաստանի պետական պարտքը գերազանցել է 20 տրիլիոն ռուբլին
25/08/2021 13:40
Կիսվել

Ռուսաստանի պետական պարտքը գերազանցել է 20 տրիլիոն ռուբլին

Ռուսաստանի պետական պարտքն ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա արդյունքներով աճել է 1,483 տրիլիոն ռուբլով՝ հասնելով 20,4 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 17,7 տոկոսի: Այդ մասին նշվում է Հաշվիչ պալատի վերլուծական գրության մեջ:

Պետական պարտքի աճը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 7,8 տոկոս: Ներքին պարտքն աճել է 1,435 տրիլին ռուբլով կամ 9,7 տոկոսով՝ մինչեւ 16,187 տրիլիոն ռուբլի: Դրա բաժինը պետական պարտքի ընդհանուր ծավալում 77,9-ից ավելացել է մինչեւ 79,3 տոկոս: Արտաքին պարտքը ներկա ժամանակաշրջանում աճել է 1,839 միլիարդ դոլարով կամ 3,2 տոկոսով՝ մինչեւ 58,542 միլիարդ դոլար:

Ռուբլու համարժեքով այդ ցուցանիշն ավելացել է 47,871 միլիարդ ռուբլով կամ 1,1 տոկոսով՝ մինչեւ 4,237 տրիլիոն ռուբլի: Բյուջեից պետական պարտքի սպասարկման վրա վեց ամսվա ընթացքում ծախսել են 506 միլիարդ ռուբլի, դրանից 434,5 միլիարդը գնացել է ներքին պարտքին: Ավելի վաղ ֆինանսների նախարարության ղեկավար Անտոն Սիլուանովը ասել Է, որ Ռուսաստանի պետական պարտքը հաջորդ երեք տարում կկազմի ՀՆԱ-ի շուրջ 18-20 տոկոսը: Դրա հետ մեկտեղ նա նշել է փոխառությունների մակարդակի նվազումը 2020 թվականի համեմատությամբ:

Ինչպես նշել է Ռազմավարական մշակումների կենտրոնի (ՌՄԿ) փոխնախագահ Դիանա Կապլինսկայան, պետական պարտքի մակարդակը մնում է Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական համակարգի համար անվտանգ մակարդակի վրա:

«Ռուսաստանի պետական պարտքի ընթացիկ մակարդակը բավականին կոմֆորտային է հետագա սոցիալ-տնտեսական զարգացման համար եւ միջազգային վարկանիշային գործակալություններին հիմքեր չի տալիս երկրի վարկանիշի ընթացիկ ցուցանիշը նվազման կողմը վերանայելու համար»,-նշել է փորձագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11