ՀԿԵ-ն իրականացրել է Չինաստանից Հայաստան բեռների մուլտիմոդալ փոխադրում բեռնարկղերով
Այս տարվա երկրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպեց և իրականացրեց բեռների` խառնիչ մեքենաների, մուլտիմոդալ փոխադրումներ չինական Լայչժոու քաղաքից հայկական «Շինարվեստ» ընկերության համար: Սարքավորումները նախատեսվում է օգտագործել Վարդենիսում ջրմուղի շինարարության ժամանակ:
Փոխադրումն իրականացվել է 40-ֆուտանոց կոնտեյներով՝ հետևյալ սխեմայով.
ավտոճանապարհով. Լայչժոու քաղաք (Չինաստան) → Ցինդաո նավահանգիստ (Չինաստան);
երկաթուղային փոխադրում. Ցինդաո նավահանգիստ (Չինաստան) → Զաբայկալսկ կայարան (ՌԴ) → Վլադիկավկազ կայարան (ՌԴ);
ավտոճանապարհով. Վլադիկավկազ կայարան (ՌԴ) → Երևան (ՀՀ):
Ընդհանուր տևողությունը կազմել է 60 օր: