Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարգավորումների հետ կապված մանրամասներ է հայտնել
31/08/2021 18:06
Կիսվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարգավորումների հետ կապված մանրամասներ է հայտնել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի որոշմամբ հանձնարարություններ տալու և դրանց կատարման հետ կապված կարգավորումները։

«Ե՞րբ և ի՞նչ նպատակով է Հանձնաժողովը տալիս հանձնարարություններ.

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման փաստ արձանագրելու դեպքում Հանձնաժողովը իրավասու է պատասխանատու տնտեսավարող սուբյեկտին, պետական մարմնին կամ նրա պաշտոնատար անձին ենթարկել պատասխանատվության՝ միաժամանակ մինչև իրավախախտումը եղած դրությունը վերականգնելու նպատակով նույն որոշմամբ տալով որոշակի հանձնարարություններ և սահմանելով դրանց կատարման համար ժամկետ:

Ի՞նչ բնույթ ունեն Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները

Հանձնաժողովի որոշումները, ընդհանրապես, և դրանում պարունակվող հանձնարարությունները, մասնավորապես, դրանց հասցեատերերի համար ունեն պարտադիր բնույթ և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

Այս հանգամանքը, սակայն, չի ենթադրում, որ Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները բոլոր դեպքերում ենթակա են կատարման միայն հարկադրական ձևով: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը առաջին հերթին կարևորել է Հանձնաժողովի որոշման հասցեատիրոջ կողմից իրեն տրված հանձնարարությունների կամավոր կատարման եղանակը՝ սահմանելով, որ Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման:

Ի՞նչ հետևանքներ է առաջացնում Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունների չկատարումը.

Հասկանալի է, որ Հանձնաժողովի որոշումների պարտադիր բնույթը կկրեր հռչակագրային բնույթ, եթե ապահովված չլիներ կատարելիության համարժեք լուծումներով: Այս առումով պետք է նշել, որ Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունների չկատարումը դրանց հասցեատերերի համար հանգեցնում է որոշակի բացասական հետևանքների, ինչպիսիք են պատասխանատվության միջոցի կիրառումը կամ հարկադիր կատարումը։

Այսպես, Հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտին, պետական մարմնին կամ նրա պաշտոնատար անձին իրավախախտման համար իրավասու է տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք, իսկ այս խախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

Բացի այդ, Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

Հարկ է նկատել, որ Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները հարկադիր կատարման ներկայացնելը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում Հանձնաժողովի որոշումները չկատարելու համար սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Սուսաննա Հարությունյանը:

Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը: Այսինքն, Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի ենթադրում դրանով տրված հանձնարարությունների չկատարում և չի ազատում դրանք չկատարելու համար պատասխանատվությունից: Օրենսդրի այս մոտեցումը հիմնավորվում է Հանձնաժողովի՝ հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության կարևոր առաքելությամբ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98