Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Սպառողական գների ինդեքսը Հայաստանում՝ 2021թ. հունվար-օգոստոս
03/09/2021 14:49
Կիսվել

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում՝ 2021թ. հունվար-օգոստոս

Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում. 2021թ. հունվար-օգոստոս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. օգոստոսի դրությամբ Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 8.8%, նախորդ ամսվա (2021թ. հուլիս) նկատմամբ`0.4%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.7%: Ինչ կայանում է հունվար-օգոստոս ամիսներին, ապա 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ գնաճը կազմել է 6.4%։

Մասնավորապես, 2020թ. օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 15.1%-ով։ Ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ՝ +9.3%։ Հագուստ և կոշիկ՝ 10.3%։ Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ՝ +1.4%։ Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն՝ +9.5%։ Առողջապահություն՝ +5.3%։ Տրանսպորտ՝ +10.0%։ Կապ՝ +0.9%։ Հագուստ և մշակույթ՝ 1.8%։ Կրթություն՝ 2.1%։ Ռեստորաններ և հյուրանոցներ՝ +2.6%։ Տարբեր ապրանքներ և ծառայություններ՝ +4.3%:

2021թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-0.6%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.4%-ով:

Սննդամթերքի գներ: 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.1%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մսի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի ապրանքախմբերում գրանցված 0.7-5.1% գնաճերը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 66.4%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 5.1% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 25.5%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.5% գնաճ (<<Իշխան>> ձկնատեսակի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է 29.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.7%):

2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է 40.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 6.5%):

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 12.2%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ: Ձվի գինը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ աճել է 46.5%-ով, իսկ 2021թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում:

2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.2%, հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնաճ: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 9.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.1% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.2%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 10.4% և 0.1%:

Մրգի ապրանքախմբում1 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 8.7%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ`1.5% գնանկում:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 29.1% գնաճ, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 3.5% գնանկում (արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է 61.9%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ գրանցվել է 8.4% գնանկում):

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 36.2% գնաճ, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.5% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.4%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ:
2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կահույքի և կահավորանքի՝ 0.1%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.2%, հագուստի՝ 0.4%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.5%, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.7%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.8%, գրասենյակային պարագաների 3.5% գնաճ:

Միաժամանակ, ոսկերչական զարդերի գները նվազել են 0.4-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2%-ով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.1%-ով, իսկ տարբեր տեսակի կոշկեղենի և կենցաղային փոքր էլեկտրական սարքերի ապրանքախմբերում գների մակարդաը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.2% և 1.6%-ով։ 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 47.5% և 44.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 35.1% և 41.7% գնաճ:

Ծառայությունների սակագներ: Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.1% հավելաճ:

2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների սակագների`0.1%, տրանսպորտային ծառայությունների`0.3% (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0.4% հավելաճով), սպասարկման ծառայությունների՝ 0.7%, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 2.5% հավելաճ: Դրան զուգընթաց, բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նվազել
է 0.2%-ով, հյուրանոցային ծառայություններինը՝ 0.4%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման, կապի, կրթության, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Արտարժույթի շուկա: 2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.4% և 0.2% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2021թ. օգոստոսին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցված սպառողական գների 3.7% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.2% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների 1.2% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.5% հավելաճ: 2021թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 491.7 դրամ, ինչը 1.3%-ով բարձր է 2020թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշից (485.5 դրամ):

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39