
ՍԱՏՄ-ն Երևանում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասում (նոր Նորք վարչական շրջան) հայտնաբերվել են ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների և միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվել դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում: Նշվում է, որ հացի և հացաբուլկեղենի տեղափոխումը կազմակերպվել է տաք հացաբուլկեղենի կոնտակտավորման համար չթույլատրված տարաներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը ՍԱՏՄ-ն կասեցրել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
10:50 17/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.50 |
AMD / EUR | 408.00 | 415.00 |
AMD / RUR | 6.55 | 6.80 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս