Տնտեսական

USD BUY - 385.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 422.00-3.00
OIL:  BRENT - 74.99-0.95 WTI - 69.20-0.79
COMEX:  GOLD - 1981.00-0.73 SILVER - 23.37+0.52
COMEX:  PLATINUM - 986.30-0.48
LME:  ALUMINIUM - 2337.00+0.47 COPPER - 8921.50-1.21
LME:  NICKEL - 23468.00+4.22 TIN - 24830.00+1.98
LME:  LEAD - 2125.50-0.02 ZINC - 2891.50-0.53
FOREX:  USD/JPY - 130.69+0.27 EUR/GBP - 1.0759-0.58
FOREX:  EUR/USD - 1.0759-0.58 GBP/USD - 1.223-0.38
STOCKS RUS:  RTSI - 977.75-1.18
STOCKS US: DOW JONES - 32237.53+0.41 NASDAQ - 11823.96+0.31
STOCKS US: S&P 500 - 3970.99+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 27385.25-0.13 TOPIX - 1955.32-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 19915.68-0.67 SSEC - 3265.65-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 7405.45-1.26 CAC40 - 7015.10-1.74
STOCKS EUR:  DAX - 14957.23-1.66
24/03/2023  CBA:  USD - 388.07-0.26 GBP - 473.33-4.04
24/03/2023  CBA:  EURO - 416.17-6.14
24/03/2023  CBA:  GOLD - 24678.37+340.54 SILVER - 285.72+6.74
engрус
Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Գործարարների հետ քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հարցերը
25/09/2021 16:52
Կիսվել

Գործարարների հետ քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հարցերը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիպման հիմնական նպատակն էր վեր հանել և քննարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում գործարարությանն առնչվող խնդիրները, ԵԱՏՄ ներքին շուկայում առկա առավել զգայուն խոչընդոտներին վերաբերող հարցերը, ինչպես նաև գտնել վերջիններիս լուծման հնարավոր տարբերակները։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։

«ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից է և նպատակ ունի ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց բացառությունների և սահմանափակումների, ներառյալ այն խոչընդոտները, որոնք բարդացնում են    ձեռնարկատերերի մուտքի ազատությունը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։ Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում պետք է լինի առավելագույս առանց խոչընդոտների», – նշել է Վարոս Սիմոնյանն իր խոսքում և ավելացրել․ «Հայաստանի հիմնական խնդիրներից է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ անխափան կապի ապահովումը, քանի որ անմիջական սահմանների բացակայության պատճառով մեր առևտրատնտեսական կապն իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի  մաքսային անցակետով, որի աշխատանքը ժամանակ առ ժամանակ, պայմանավորված եղանակային պայմաններով, բյուրոկրատական գործողություններով խափանվում է՝ լուրջ վնաս հասցնելով ՀՀ տնտեսավարողներին»։

Այս տեսանկյունից նա կարևորվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար «Կանաչ միջանցք»-ի ստեղծման հարցը՝ նշելով, որ այն զգալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը։

«Համոզված եմ, որ մեր ինտեգրացիոն համագործակցությունը պետք է  ծառայի գործարարությամբ զբաղվելու և մարդկային ներուժի լիարժեք իրացման հարմարավետ պայմանների ստեղծմանը», – ավելացրել է նախարարի տեղակալը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևն իր հերթին ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է․

«Ինձ համար շատ կարևոր է նման հանդիպումների անցկացումը։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում և կցանկանամ, որ այս հանդիպումը լինի ոչ միայն ֆորմալ, այլև կարողանանք վեր հանել այն հարցերը, որոնք մենք կարող ենք իրապես լուծել»։

Ավելացնելով, որ ԵԱՏՄ միությունը ստեղծվել է բիզնեսի հարցերը լուծելու համար՝ նա նշել է, որ հանդիպումներին, որոնց ինքը մասնակցում է, միշտ փորձում է հանդես գալ բիզնեսի կողմից և անել հնարավորինը բարձրացված հարցերին լուծումներ տալու համար։

Նշելով, որ նմանատիպ հանդիպումների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջ քաշվել և լուծում ստացել՝ Վ․ Սիմոնյանն ավելացրել է, որ խնդիրնեը պետք է  լուծվեն, սակայն այդ լուծումները պետք է ընդունելի լինեն ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների կողմից։

ԵՏՄ հանձնաժողովի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է փորձագիտական խումբ, որը ամիսը մեկ անգամ տեսակոնֆերանսների միջոցով  քննարկում է առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներին ևս առաջարկվել է միանալ և մասնակցել այդ քննարկումներին։

Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց խնդիրները, առաջարկել դրանց լուծման եղանակները։ Բիզնեսի բարձրացրած հարցադրումների վերաբերյալ մասնագետները տվել են մանրամասն պատասխաններ, ներկայացրել գործող ընթացակարգերը և մեխանիզմները, բարձրացված որոշ հարցերի լուծման ուղղությամբ արդեն իրականացվող աշխատանքները։

Որպես հիմնական խնդիրներ առանձնացվել են  սամանին ԱԱՀ-ի վերադարձելիության, հարկային հայտարարագրերի լրացման հարցերը, լոգիստիկ խնդիրները, միասնական լոգիստիկ կենտրոնների ստեղծման, ապրանքների որակի և մրցունակության հարցերը։ Անդրադարձ  է կատարվել հարկային, մաքսային խնդիրներին, տեխնիկական կանոնակարգերին, ֆինանսական և ներդրումային, օրենսդրական հարցերին։ Գործարարները բարձրացրել են նաև ոսկերչության, թանկարժեք բեռների փոխադրման, դեղագործության ոլորտում գործունեություն իրականացնելիս առաջացող խնդիրները։  Առաջարկվել է դիտարկել նաև ակցիզային հարկի վերադարձելիության խնդիրը։

Քննարկվել է միասնական տեղեկատվական այնպիսի հարթակներ ունենալու հարցը, որոնք հասանելի կլինեն ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Նշվել է, որ թվայնացման, տեղեկատվության հասանելիության և փոխանակման կատարելագործման ուղղությամբ ներկայումս աշխատանքներ իրականացվում են, սակայն քննարկվող հարթակները պետք է ստեղծվեն՝ հաշվի առնելով ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության օրենսդրությունը։

Կարևորվել է ինտեգրացիոն մեխանիզմների ներդրման հարցը։  Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծման և փոխադրումների հետագծման համար նավիգացիոն  կապարակնիքների կիրառման ընդհանուր կարգին՝ Վ․Սիմոնյանը հույս է հայտնել, որ հարցը առաջիկայում արդյունավետ կերպով կլուծվի։

Ամփոփելով միջոցառումը՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերը կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում, կամփոփվեն և կներկայացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ հետագա լուծումը ապահովելու նպատակով։

Արտարժույթ
10:30 25/03 Առք Վաճառք
AMD / USD 386.00 390.00
AMD / EUR 417.00 422.00
AMD / RUR 5.02 5.10
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
24/03/2023
Դոլար / Դրամ
388.07
-0.26
Եվրո / Դրամ
416.17
-6.14
Ռուբլի / Դրամ
5.07
-0.03
Ֆունտ / Դրամ
473.33
-4.04
ԿԲ Մետաղներ
24/03/2023
դրամ / գրամ
24678.37
+340.54
Արծաթ
285.72
+6.74
Կրիպտոարժույթներ
10:30 25/03
BTC/AMD
10,683,389
-2.91%
BTC/USD
27529.54
-2.85%
ETH/USD
1750.98
-3.54%
BCH/USD
125.41
-2.72%
BIT/USD
0.514547
-3.24%
XRP/USD
0.447253
+2.25%
LTC/USD
92.81
-2.78%
BNB/USD
324.01
-0.58%
DOGE/USD
0.075037
-2.25%
ETH/BTC
0.063603642
-0.70%
BCH/BTC
0.004555565
+0.15%
BIT/BTC
0.004555565
-0.40%
XRP/BTC
0.000016246
+5.25%
LTC/BTC
0.00337145
+0.08%
BNB/BTC
0.011769445
+2.34%
DOGE/BTC
0.000002726
+0.63%
Ոսկու հարգեր
24/03/2023
դրամ
999 հարգ
24k
24,678.37
958 հարգ
23k
23,650.10
916 հարգ
22k
22,621.84
720 հարգ
18k
18,508.78
625 հարգ
15k
15,423.98
585 հարգ
14k
14,395.72
500 հարգ
12k
12,339.19
417 հարգ
10k
10,282.65
375 հարգ
9k
9,254.39
FOREX
09:26 25/03
EUR/USD
1.0759
-0.58%
GBP/USD
1.223
-0.38%
USD/JPY
130.69
+0.27%
EUR/GBP
0.8795
-0.20%
Նավթ
09:26 25/03
դոլար / բարել
Brent
74.99
-0.95%
Light Sweet
69.20
-0.79%
COMEX
09:26 25/03
$ / տր. ունց.
Ոսկի
1981.00
-0.73%
Արծաթ
23.37
+0.52%
Պլատին
986.30
-0.48%
LME / 3M
09:26 25/03
դոլար / տոննա
Ալյումին
2337.00
+0.47%
Պղինձ
8921.50
-1.21%
Նիկել
23468.00
+4.22%
Անագ
24830.00
+1.98%
Կապար
2125.50
-0.02%
Ցինկ
2891.50
-0.53%
Մոլիբդեն
62015.96
-5.76%
Կոբալտ
34180.00
+0.00%
Ինդեքսներ
09:26 25/03
կետ
Dow Jones
32237.53
+0.41%
S&P 500
3970.99
+0.56%
NASDAQ
11823.96
+0.31%
FTSE
7405.45
-1.26%
CAC 40
7015.10
-1.74%
DAX
14957.23
-1.66%
RTSI
977.75
-1.18%
Nikkei
27385.25
-0.13%
Topix
1955.32
-0.10%
Hang Seng
19915.68
-0.67%
SSEC
3265.65
-0.64%
ԿԲ Տոկոսադրույքներ
24/03/2023
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
01/2023
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+10.5%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
177.7
+1.40%
Արտահանում 1
Արտահանում
572.8
+130.0%
Ներմուծում 1
Ներմուծում
727.1
+72.5%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+8.10%
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
249,278
+22.0%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
292.9
+17.7%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
1,021.4
+0.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
216.0
+25.9%
Շին. 3
Շինարարության ծավալ
16.0
+12.2%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային