Տնտեսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 74.29-0.27 WTI - 70.99-0.14
COMEX:  GOLD - 2671.90+0.23 SILVER - 31.07+0.23
COMEX:  PLATINUM - 924.50-0.34
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.54-0.07 EUR/GBP - 1.0514+0.11
FOREX:  EUR/USD - 1.0514+0.11 GBP/USD - 1.2636+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39457.49-0.03 TOPIX - 2738.33-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19795.49-0.88 SSEC - 3386.33-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
16/12/2024  CBA:  USD - 393.82-0.19 GBP - 497.95-0.35
16/12/2024  CBA:  EURO - 413.08-0.16
16/12/2024  CBA:  GOLD - 33667.84-336.74 SILVER - 389.15-14.70
ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացմանը վերաբերող «Վեոլիա ջրի» հայտը
29/09/2021 16:26
Կիսվել

ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացմանը վերաբերող «Վեոլիա ջրի» հայտը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ ներկայացրեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։

Լրագրողների հետ զրույցում Բաղրամյանը նշեց, որ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։

«Հայաստանի ջրի մատակարարման համակարգը հանձնված է վարձակալության 15 տարով։ Հաղթող ճանաչվելուց հետո ընկերությունը ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը 3 գործոնով ենթարկվում են ճշգրտման։ Բազիսային գնին նայելով՝ կարող եմ ասել, որ 2022 թվականի համար արդեն իսկ 214 դրամ էր։ Այսինքն, այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում, ինչը ձևավորվել է մրցույթի ժամանակ։ Հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։ Շրջաններում գործընթացն ավարտել ենք, իսկ հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում։ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Ունենք սցենար, երբ մինչև 2025-2026 թթ. բարձրանում է գինը, հետո սկսում է նվազել։ Այժմ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք ավելի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար, սակայն դեռ հստակ չէ»,- նշեց Բաղրամյանը և հավելեց, որ ջրի գնի բարձրացման պատճառները տարբեր են՝ սղաճ, էլեկտրաէներգիայի բարձրացում:

Հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, ինչը եթե հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։

«Ըստ օրենքի, նախատեսվում է, որ որոշումը պետք է կայացվի ամենաուշը դեկտեմբերի 1-ին», – ասաց Բաղրամյանը։

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է դառնում ջրի գնի բարձրացումը, այն դեպքում, երբ 2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Վեոլիա» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, Բաղրամյանն ասաց, որ նույն գինը վճարելը հնարավոր կլինի բյուջեի մուտքերի հաշվին։

«Մենք կարող ենք մինչև 2035 թվականը չբարձրացնել՝ չվճարելով համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե։ Այսինքն, եթե բյուջեում կան ֆինանսական միջոցներ, և չուզել մոտ 6,8 մլրդ վարձակալության վճարը ու նույնիսկ իջեցնել սակագները։ Դրանք տարբերակներ են, որոնք պետք է քննարկել ելնելով բյուջեի հնարավորություններից և անհրաժեշտությունից։ 1 խ/մ-ի համար 180 դրամ սակագինը մոտ 3 տարի պահպանվել է՝ ելնելով վարձակալության վճարների նվազումից։ Եթե կընտրվի այդ քաղաքականությունը, որ էլի նույն գինն ենք վճարելու, դա հնարավոր է, բայց դա կլինի բյուջեի մուտքերի հաշվին։ Ճիշտ ու նպատակահարմար չեմ համարում, որպեսզի բյուջեի հաշվին ջրի գինն ավելի քիչ վճարենք։ Սա սխալ ազդակ է, իմ կարծիքով», – ասաց ՀԾԿՀ նախագահը։

Նրա խոսքով՝ քննարկումներ կլինեն, որպեսզի սոցիալապես անապահով սպառողների համար գինը մնա նույնը։

16/12/2024
դրամ
Դոլար (USD)
393.82
-0.19
Եվրո (EUR)
413.08
-0.16
Ռուբլի (RUR)
3.78
-0.05
Լարի (GEL)
140.02
+0.30
33667.84
-336.74
Արծաթ
389.15
-14.70