ՀԿԵ-ն շինարարական քար է տեղափոխել Հայաստանից ռուսական Հեռավոր Արևելք
2021 թվականի երկրորդ-երրորդ եռամսյակում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քար արտադրող հայկական Arcarart Stone ընկերության հետ համատեղ կազմակերպեց բնական քարից շինարարական արտադրանքի մուլտիմոդալ փոխադրում՝ Արմավիր քաղաքից մինչև Ռուսաստանի Դաշնության Նախոդկա քաղաք՝ «Մասսիս» ՍՊԸ ընկերության հասցեին:
Բեռների փոխադրումն իրականացվել է ամենաօպտիմալ երթուղով. Հայաստանից այն ավտոտրանսպորտով բերվել է Վլադիկավկազ, այնուհետև երկաթուղով՝ մինչև Առաջին գետակ երկաթուղային կայարան և հետո կրկին ավտոմեքենայով մինչև վերջնական հասցե: Ընդհանուր առմամբ, փոխադրվել է յոփ 20-ֆուտանոց բեռնարկղ՝ 138,34 տոննա ընդհանուր քաշով:
Քարերը նախատեսված են Նախոդկա քաղաքում «Սուրբ Հարություն» հայկական եկեղեցու կառուցման համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շնորհակալություն է հայտնում «Arcarart Stone» – ին համագործակցության նախաձեռնության համար: