Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Դեմոկրատները եւ հանրապետականները ժամանակավոր փոխզիջման են հասել ԱՄՆ-ի պետական պարտքի հարցի շուրջը
07/10/2021 15:21
Կիսվել

Դեմոկրատները եւ հանրապետականները ժամանակավոր փոխզիջման են հասել ԱՄՆ-ի պետական պարտքի հարցի շուրջը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները հոկտեմբերի 6-ին համաձայնվել են ընդունելու հանրապետականների առաջնորդ Միտչ Մակքոնելի առաջարկությունն ԱՄՆ-ի պետական պարտքի բարձրակետի հարցի լուծման ժամանակավոր փոխզիջումային տարբերակի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է Hill թերթը:

Թերթի տվյալներով՝ Մակքոնելը համաձայնվել Է չխոչընդոտել, որպեսզի դեմոկրատները ժամանակավոր հիման վրա, ընդամենը երկու ամսով, որոշակի գումարով բարձրացնեն պետական պարտքի բարձրակետը, որը բավական կլինի ընթացիկ ծախսերը ծածկելու համար: Ըստ որում հանրապետականները, որոնք տարածել են համապատասխան մամուլի տեղեկագիր, պնդում են, որ բարձրակետը հենց բարձրացվի. ավելի վաղ դեմոկրատները փորձել Էին դադարեցնել դրա գործունեությունը մինչեւ 2022 թվականի վերջը: Hill-ը, վկայակոչելով սենատորների, հայտնում, որ դեմոկրատները համաձայնվել են ընդունելու այդ առաջակությունը: Թերթի տվյալներով՝ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը շուտով պետք Է պաշտոնապես հայտարարի այդ որոշման մասին: Մինչդեռ Սպիտակ տանը թերահավատորեն են վերաբերվել հանրապետականների առաջարկությանը:

«Իմ ըմբռնումն այն Է, որ ոչ մի կարգի պաշտոնական առաջակություն Էլ չի արվել: Մամուլի տեղեկագիրը պաշտոնական առաջարկություն չԷ»,- լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը կգերադասեր, որ հարցը երկու ամսով չհետաձգվեր, այլ լուծվեր ուղղակիորեն հենց հիմա երկարաժամետ հիման վրա՝ «լրացուցիչ ռիսկեր չստեղծելու» համար: «Տեսենք, թե ինչի կհանգենք օրվա վերջին»,- հավելել Է Փսակին:

Անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել պետական պարտքի սահմանաքանակի գործողության դադարեցմանը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 16-ը, օրինագիծն այնուհետեւ պետք Է քննարկեր Սենատը: Սակայն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները մեծ հավանականությամբ կանխատեսել Էին, որ այնտեղ այն չի անցնի հանրապետականների հակազդեցության պատճառով, որոնք մինչեւ հիմա խոստացել են բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ՝ արգելափակելու նախաձեռնությունը: Նրանք պնդում են, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ դեմոկրատները նվազեցնեն պետական ծախսերը կամ ձեռնարկեն պարտքի կրճատման այլ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2