
2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,580.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.7%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 3.7%-ով և կազմել 2,437.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 24.1%-ով և կազմել 1,836.1 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 34.5%-ով և կազմել 1,237.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 37.57%-ով և կազմել 1.0 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 4.6 անգամ և կազմել 68.3 մլն կՎտ ժամ։