Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Ավարտվել է հայկական ԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը
16/11/2021 16:55
Կիսվել

Ավարտվել է հայկական ԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը

Նոյեմբերի 16-ին կայացել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու առիթով: Սա ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծ է, որի հիմնական խնդիրներն են ՀԱԷԿ-ի պաշարների վերականգնումը, անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը:

Կայանի արդիականացումը սկսվեց 2015 թվականին, և այդ ժամանակահատվածում կայանում իրականացվեց կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքների մեծ ծավալ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունը աճել է 15 տոկոսով՝ միջուկային վառելիքի նույն ծախսով: ԱԷԿ-ում իրականացված կարևորագույն միջոցառումներից մեկը ռեակտորի իրանի թրծաթողումն է, որը թույլ տվեց վերականգնել մետաղի հատկությունները 85 տոկոսով:

«Հպարտ եմ, որ մասնակցում ենք մի նախագծի, որն օգնեց ՀԱԷԿ-ը դարձնել ավելի անվտանգ և արդյունավետ: Մենք բոլորս միասին հայկական ԱԷԿ-ի մասնագետների, նորոգման ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների, Հայաստանի և Ռուսաստանի նախագծա-կոնստրուկտորային կազմակերպությունների, ինչպես նաև ատոմակայանների համար սարքավորումներ պատրաստող գործարանների պրոֆեսիոնալների թիմը, իրականացրել ենք սարքավորումների փոխարինման և արդիականացման աշխատանքների հսկայական ծավալ: Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի միջոցառումների մի ամբողջ համալիրի իրականացման շնորհիվ №2 էներգաբլոկը համապատասխանում է ամենաժամանակակից միջազգային պահանջներին, ու Հայկական ԱԷԿ-ը կշարունակի հուսալիորեն ապահովել Հայաստանի բնակիչներին էլեկտրաէներգիայով», – նշել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

Ռոսատոմի ձեռնարկությունների մասնագետների իրականացրած ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքների համաձայն ՝ Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկի տեխնիկական պարամետրերը թույլ են տալիս շահագործել այն ևս 10 տարի:

«Հայկական ԱԷԿ-ը որոշիչ դեր է խաղում մեր երկրի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործում։ Այս ծավալուն նախագիծն առանց չափազանցության կարելի է համարել Հայաստանի կարևորագույն նախագծերից մեկը», -ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ – «Դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում ու մեր առջև նոր նպատակներ ենք դնում. դա 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումն է և ոլորտի հետագա զարգացումը՝ նոր ատոմակայանի կառուցումը» ,-մանրամասնել է նախարար Սանոսյանը:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ  այցի շրջանակում կազմակերպված միջոցառումներին մասնակցել են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը, ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ներկայացուցիչները (ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն)՝ Եվգենի Սալկովը, գլխավոր տնօրեն Վլադիմիր Բրեդովը, համալիր նախագծերի բաժնի կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Սվիրիդենկոն:  Միջոցառման ընթացքում ամփոփվել են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքները, քննարկվել են 2026 թվականից հետո կայանի ծառայության ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները:

«Ռոսատոմ»-գլոբալ տեխնոլոգիական առաջնորդ, համաշխարհային ատոմային էներգետիկայի թիվ մեկ ընկերություն, որն աշխատում է ավելի քան հիսուն երկրներում: Լինելով ատոմային ոլորտի պիոներներից մեկը՝ «Ռոսատոմն» ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում միջազգային միջուկային շուկայում, այդ թվում՝ ԱԷԿ-ի կառուցումը, ուրանի արդյունահանումն ու հարստացումը, միջուկային վառելիքի գործարանն ու մատակարարումները: Այսօր, շնորհիվ 75 տարիների ընթացքում կուտակած բացառիկ իրավասությունների, ընկերությունը ձեռք է բերում նոր հեռանկարային նորարարական ապրանքների շուկաներ: Ջրածնային էներգետիկան, էներգիայի կուտակիչները, միջուկային բժշկությունը, հողմաէներգետիկան, կոմպոզիտային նյութերը, լոգիստիկ բիզնեսը, բնապահպանական լուծումները, բիզնեսի ավելի քան հարյուր նոր ուղղություններ որոշում են Ռոսատոմի այսօրվա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում:

Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասի տարածքում և արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի առանցքային նախագիծը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագիծն է: Հայաստանը կուտակել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման բացառիկ փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 6․5 տարվա ընթացքում կոնսերվացման մեջ մնալուց հետո: Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի և հանրապետության սոցիալ-տնտեսական ամբողջ կյանքի զարգացման համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որի հիմնական խնդիրներն են պաշարի վերականգնումը և կայանի աշխատանքի երկարաձգումը, դրա անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6