Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 82.31-1.16 WTI - 78.05-1.56
COMEX:  GOLD - 2416.90-0.01 SILVER - 31.91+0.85
COMEX:  PLATINUM - 1058.20+1.46
LME:  ALUMINIUM - 2725.50+3.63 COPPER - 10859.00-0.28
LME:  NICKEL - 21304.00-1.44 TIN - 34324.00-0.42
LME:  LEAD - 2336.50-0.17 ZINC - 3139.50+0.82
FOREX:  USD/JPY - 156.3-0.13 EUR/GBP - 1.0851-0.03
FOREX:  EUR/USD - 1.0851-0.03 GBP/USD - 1.2707+0.02
STOCKS RUS:  RTSI - 1199.26-0.40
STOCKS US: DOW JONES - 39872.99+0.17 NASDAQ - 16832.62+0.22
STOCKS US: S&P 500 - 5321.41+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 38617.10-0.85 TOPIX - 2737.36-0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 19195.60-0.13 SSEC - 3158.54+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8416.45-0.09 CAC40 - 8141.46-0.67
STOCKS EUR:  DAX - 18726.76-0.22
22/05/2024  CBA:  USD - 388.37+0.13 GBP - 494.24+0.55
22/05/2024  CBA:  EURO - 420.88-1.02
22/05/2024  CBA:  GOLD - 30308.20+97.52 SILVER - 395.01-1.86
ԲՏԱ նախարարությունում ընդունել են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանին
18/11/2021 17:18
Կիսվել

ԲՏԱ նախարարությունում ընդունել են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանին

ՀՀ ԲՏԱ նախարարությունում ընդունել են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։

Նշվել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման գործում։

Չի-Ֆուն Չանին ներկայացվել է ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ խորհրդային տարիներից մինչև ներկա ժամանակաշրջանը։ Խոսվել է Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության, դրանում տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների մասին, շեշտվել, որ ՀՀ կառավարությունը ԲՏԱ նախարարության առջև խնդիր է դրել ջանքեր գործադրել Հայաստանում տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու, զարգացնելու և առաջ մղելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրերին, նշվել, որ նպատակային աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծվի, որտեղ բիզնեսով զբաղվելը, գիտելիքները կիրառելը շատ ավելի  նպաստավոր և շահեկան լինի։

Չի-Ֆուն Չանը խոսել է Հայաստանի մասին ունեցած իր տպավորություններից, նշել, որ  առաջին անգամ Հայաստան է եկել 17 տարի  առաջ:

«Շատերն ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ Հայաստան, որտե՞ղ է այն, և ես ստիպված բացում էի քարտեզը: Ես շատ բան չգիտեի Հայաստանի մասին. որոշ տեղեկություն ունեի, որ առաջին քրիստոնիա երկիրն է։ Շատ տպավորված էի երկրի պատմությամբ, բայց ինձ ամենից շատ տպավորեց այն հանգամանքը, որ մարդիկ գնահատում և արժևորում են կրթությունը և շատ ընտանիքակենտրոն են»:

Չինացի գիտնականը, նշել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի շատ տաղանդներ կան, որոնց պետք է հնարավորություն տալ դրսևորվելու արտաքին շուկաներում, առավելագույնս օգտագործել իրենց գիտելիքն ու ներուժը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների պատմության, տեխնոլոգիաների միջոցով տնտեսության զարգացման, փիլիսոփայության ու քաղաքականության, մարդկանց միջև փոխհարաբերությունների, մի շարք այլ թեմաների վերաբերյալ։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ տեխնոլոգիաները չպետք է փոխարինեն մարդկային շփումներին, որ տեղեկատավական տեխնոլոգիաներն ուղղակի գործիք են, որոնք բարելավում են մարդկանց կյանքն ու կենսակերպը:

22/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.37
+0.13
Եվրո (EUR)
420.88
-1.02
Ռուբլի (RUR)
4.31
+0.02
Լարի (GEL)
142.27
-0.33
30308.20
+97.52
Արծաթ
395.01
-1.86