Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ. բացահայտվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր
21/11/2021 17:53
Կիսվել

ՊԵԿ. բացահայտվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր

Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ներմուծել հագուստ և կոշիկ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր: Մաքսային հսկողությունը շրջանցելով փորձ է արվել բժշկական դիմակների փոխարեն հանրապետություն ներմուծել հագուստ և կոշիկ՝ այդ կերպ խուսափելով նշված ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց:

Oրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով զննության է ենթարկվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցը: Բեռնատարը Հայաստանում գործող երկու ընկերության հասցեագրված ապրանքներ է տեղափոխել ՌԴ-ում հաշվառված Ա/Ձ-ից: Կասկած ունենալով, որ բեռնատարում կարող են լինել չհայտարարագրված կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներ, մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար՝ մանրակրկիտ զննության նպատակով: Արդյունքում պարզվել է, որ ընկերություններից մեկին հասցեագրված ապրանքները չեն համապատասխանում հայտարարագրում նշվածին: Մասնավորապես՝ հայտարարագրվել էր շուրջ 14 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ, այնինչ մեքենայում առկա են ավելի քան 10 տոննա նոր հագուստեղեն և 600 կգ կոշկեղեն, 18 կգ ռետինե ձեռնոց և շուրջ 2 տոննա  ընդհանուր քաշով բժշկական դիմակ:

Նույն օրը հսկողության էր վերցվել Բագրատաշենի մաքսակետի տարածք ժամանած, կրկին Ղրղզստանում հաշվառված մեկ այլ բետնատար ևս, որի տեղափոխած բեռը հասցեագրված էր նույն ընկերությանը: Այս դեպքում՝ հայտարարագրված շուրջ  12 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակի փոխարեն փորձ է արվել ներմուծել մոտ 3.5 տոննա դիմակ, ինչպես նաև ավելի քան 7 տոննա նոր հագուստեղեն և շուրջ 500 կգ կոշկեղեն:

Օրեր անց, Բագրատաշենի մաքսակետում զննության է ենթարկվել գրեթե նույն սխեմայով գործող մեկ այլ տրանսպորտային միջոց, որը տեղափոխում էր երկու այլ ընկերությանը հասցեագրված ապրանքներ: Ընդհանուր հսկողությունից պարզվել է, որ հայտարարագրվել էր շուրջ 11 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ, ինչպես նաև 460 կգ բժշկական կոշիկ: Սակայն զննությամբ պարզվել է, որ  մեքենայում փաստացի առկա են մոտ 6,5 տոննա նոր հագուստեղեն, 150 կգ կոշկեղեն և ավելի քան 4 տոննա դիմակ:

Դեպքերի վերաբեյալ  տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2