Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
Հայաստանն իրազեկում է հակամանրէային կայունության մասին
22/11/2021 13:37
Կիսվել

Հայաստանն իրազեկում է հակամանրէային կայունության մասին

Գյուղատնտեսության ոլորտում հակամանրէային դեղերի հանդեպ կայունության մասին իրազեկման եւ վերացման նպատակով 2021 թվականի նոյեմբերի 19-ին Երեւանում տեղի ունեցավ միջգերատեսչական աշխատանքային հանդիպում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեխնիկական աջակցությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀԴԿ) հսկողության եւ կանխարգելման 2023-2027 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները եւ ՀՀ կառավարության 2026-2027 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջգերատեսչական միջոցառումները: 

Ամեն տարի նոյեմբերի 18-24-ը նշվում է Հակամանրէային կայունության մասին իրազեկման միջազգային շաբաթը, որը նպատակ ունի բարձրացնել հակամանրէային կայունության մասին իրազեկվածությունը եւ խրախուսել հակաբիոտիկների խելամիտ օգտագործումը հասարակության, առողջապահության ոլորտի աշխատակիցների, ֆերմերների, կենդանիների առողջության գծով մասնագետների եւ քաղաքականություն մշակողների շրջանում՝ խուսափելու դեղակայուն վարակների հետագա առաջացումը եւ տարածումը:

Հանդիպմանը մասնակցում  էին Հայաստանի Հանրապետության Առողջապահության, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի նախարարությունների, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Կենդանիների համար նախատեսված հակաբիոտիկների օգտագործումն ամբողջ աշխարհում զգալիորեն գերազանցում է մարդկանց շրջանում օգտագործման մակարդակը», – նշեց ՊԳԿ հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանը: «Քանի որ Հայաստանում պարենի եւ գյուղատնտեսության ոլորտում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության տարածվածության տվյալները սակավ են, ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերահսկողության եւ լաբորատոր կարողությունների զարգացման հարցում»։

2017 թվականից ի վեր ՊԳԿ-ն հինգ երկրում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Տաջիկստան) տարածաշրջանային ծրագիր է իրականացնում՝ ուղղված պարենային եւ գյուղատնտեսական արտադրության մեջ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման նվազեցմանը: Ծրագրի երկարաժամկետ նպատակն է ընտրված երկրների պարենի եւ գյուղատնտեսության ոլորտում իրականացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանը միտված  ազգային ծրագրերի մշակում ու կատարում: Ծրագիրը կենտրոնանում է մի քանի հիմնական գործոնների վրա, մասնավորապես` կարգավորիչ հարթակներ եւ օրենսդրության ամրապնդում, ազգային լաբորատորիաներում հակամանրէային դեղերի, ՀԴԿ-ի եւ հակամանրէային մնացորդների օգտագործման վերաբերյալ տվյալների հավաքագրում եւ կարողությունների օգտագործում, գործելակերպերի բարելավում՝ հակաբիոտիկների օգտագործումը եւ անհրաժեշտությունը նվազեցնելու եւ ՀԴԿ-ի փոխանցումը սննդամթերքի շղթայում կանխարգելելու համար, ռազմավարական շահերի պաշտպանության եւ բազմոլորտային համակարգում «Մեկ առողջություն» մոտեցման վեր հանում մատնանշելով մարդկանց, կենդանիների շրջանում, բույսերի մեջ եւ շրջակա միջավայրում ՀԴԿ-ի վտանգները:

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46