
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Մաքսային հսկողությունն օդանավակայններում» թեմայով առցանց դասընթացին
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Մաքսային հսկողությունն օդանավակայաններում» թեմայով առցանց դասընթացին։ Միջազգային փորձի ուսումնասիրման և մաքսային հսկողության գործառնությունների կատարելագործման նպատակով կազմակերպված դասընթացն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների կողմից: Ներկայացվել են օդանավակայաններում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում ինչպես ռիսկային բեռների, այնպես էլ ռիսկային ուղևորների թիրախավորման, ռիսկերի օպտիմալ կառավարման, ուղևորների կողմից հաճախ կիրառվող քողարկման ձևերի բացահայտման ժամանակակից մեթոդները և ներկայումս կիրառվող լավագույն փորձը։
Դասընթացն իրականացվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանի նախաձեռնությամբ։ Այն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Մերկատոր ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը։
-
10:51 06/06/23 | ՖինանսականԴրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 06/06/23
-
10:35 06/06/23 | ԿրիպտոBitcoin-ի փոխարժեքը նվազել է. 06/06/23
-
16:48 05/06/23 | ՏնտեսականԱկբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել
-
16:19 05/06/23 | ՖինանսականՀՀ Կենտրոնական բանկ. Դրամի փոխարժեք և ոսկու գին. 05/06/23
10:30 06/06 | Առք | Վաճառք |
AMD / USD | 385.50 | 388.00 |
AMD / EUR | 413.00 | 418.00 |
AMD / RUR | 4.74 | 4.83 |
դոլար | ||
դոլար | ||