2010-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 27.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են 27.9%-ով և 2009թ.-ին արտադրված 9869 հազար լիտրի դիմաց կազմել 12624.1 հազար լիտր:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2009թ.-ին կոնյակի արտադրության ծավալները կրճատվել էին 38.4%-ով: Փաստորեն 2010թ.-ի ընթացքում կոնյակի արտադրության ծավալներն ընդհուպ մոտեցել են նախաճգնաժամային մակարդակին: