2010Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 18.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2010թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 683 979 զբոսաշրջիկ` 2009թ. նույն ժամանակաշրջանի 5 752 81 զբոսաշրջիկի դիմաց կամ աճի տեմպը կազմել է 118.9%:
Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 640 032 մարդ: 2009թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 121.6%: