Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների նոր ծրագիր Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. Հայաստանի բյուջեն կրկնապատկվել է
09/12/2021 13:41
Կիսվել

Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների նոր ծրագիր Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. Հայաստանի բյուջեն կրկնապատկվել է

2021 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ստեֆան Կլոտզլին և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, միևնույն ժամանակ նաև Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը լրատվամիջոցներին տեղեկացրել են Հարավային Կովկասի տարածաշրջանում 2022թ.-2025թ. Շվեյցարական համագործակցության նոր ծրագրի մասին։  Ծրագիրը նկարագրում է այն նպատակները, որոնց Շվեյցարիայի միջազգային համագործակցությունը ձգտում է հասնել Հարավային Կովկասում: Հայաստանում նոր Ծրագրի բյուջեն կկրկնապատկվի և հետագա չորս տարիների ընթացքում կկազմի ավելի քան 20 մլն շվեյցարական ֆրանկ (CHF):

Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների ծրագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կենտրոնանալու է չորս հիմնական ոլորտների վրա. 1) տարածաշրջանում քաղաքացիական ներգրավվածության և համագործակցության խթանում, 2) ժողովրդավարության և հասարակական ինստիտուտների ամրապնդում, 3) տնտեսական զարգացման բարելավում և արժանապատիվ աշխատատեղերի ստեղծում, և 4) կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացում և ռեսուրսների կայուն կառավարում: Հնարավորության դեպքում Հարավային Կովկասի տարածաշրջանում Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերում աղքատության կրճատումը կդիտարկվի որպես առանցքային պահանջ: Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային համագործակցությանը։

Շվեյցարիայի աջակցությունը Հայաստանին կշարունակի կենտրոնանալ գյուղական համայնքների տնտեսությունների ամրապնդման վրա՝ գյուղատնտեսական արժեշղթաների դիվերսիֆիկացման, հաշվետվողականության մեխանիզմների հետագա բարելավման, քաղաքականության մեջ քաղաքացիական վերահսկողության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն ի պատասխան կենսաբազմազանության և բնական հարստության պահպանման միջոցով։ Բացի այս թեմատիկ շեշտադրումներից, Շվեյցարիան հետագայում ևս կշարունակի ֆինանսավորել տեղական ՀԿ-ների փոքր նախաձեռնություններն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են լրատվամիջոցները, միգրացիան և շրջակա միջավայրը: Ավելին, Շվեյցարիան կաջակցի տեղական հայկական արվեստին՝ ֆինանսավորելով մշակութային նախագծեր, որպես տարածաշրջանային արվեստի և մշակութային ծրագրի մի մաս:

Այս բոլոր գործողությունները հիմնվելու են Հայաստանում Շվեյցարիայի ավելի քան 30 տարվա գործունեության վրա: «Շվեյցարիան տարածաշրջանում իր երկարամյա ներգրավվածության շնորհիվ ամուր և վստահելի հարաբերություններ է կառուցել Հայաստանի հետ: Տարածաշրջանային համագործակցության նոր ծրագիրն այս ամուր և սերտ հարաբերությունների շարունակականությունն է», – ասել է գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ստեֆան Կլոեցլին ծրագրի մեկնարկի միջոցառման ժամանակ:

Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային գործակալության տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը 2021 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում ներկայացրեց Տարածաշրջանային նոր ծրագիրը։ Միջոցառմանը ֆիզիկապես և առցանց ձևաչափով մասնակցում էին էկոնոմիկայի, ֆինանսների, բնապահպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների փոխնախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները: Բացի այդ, միջոցառմանը մասնակցում էին միջազգային դոնոր համայնքի և գործընկեր կազմակերպությունների, քաղաքացիական և ակադեմիական հասարակության ներկայացուցիչները:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04