Տնտեսական

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը կստանա լրացուցիչ ֆինասական միջոցներ
16/12/2021 17:24
Կիսվել

ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը կստանա լրացուցիչ ֆինասական միջոցներ

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն աջակցում են Ամբեր Կապիտալ Արմենիային ավելացնելու բաժնետիրական ներդրումները Հայաստանում:

–         ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը լրացուցիչ միջոցներ է ներգրավել հայկական ՓՄՁ-ներին աջակցելու համար

–         Հավելյալ ֆինանսավորումը կօգնի խթանել բաժնետիրական ներդրումները Հայաստանի մասնավոր հատվածում

–         ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ակնկալում են, որ լրացուցիչ ներդրումները կամրապնդեն տնտեսական զարգացումը:

Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը  կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից և աջակցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից, լրացուցիչ ֆինանսավորում կստանա մի շարք գործընկերներից՝ հասցնելով իր կապիտալի չափը 50 մլն ԱՄՆ դոլարի։

Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարին՝ ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի, Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթի, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր Կապիտալ Արմենիայի ներդրումային թիմի ֆինասնավորմամբ։ Այնուհետև այն լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից, Ց-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայից, Ձեռնարկատիրական զարգացման նիդերլանդական բանկից (FMO) և Հայաստանի Հանրապետության կառավարությունից:

Հիմնադրամը նպատակ ունի դառնալ Հայաստանում առաջատար կապիտալ ներդրող: Իր ներդրումների միջոցով այն կձգտի խթանել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակությունը տեղական շուկայում՝ աջակցելով վերջիններիս կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարելավմանը և բիզնեսի միջազգայնացմանը, միաժամանակ դրական և կայուն ազդեցություն ունենալով երկրի տնտեսության վրա:

Հիմնադրամը ներկայումս ուսումնասիրում է տարբեր ներդրումային հնարավորություններ Հայաստանի տնտեսության համար ռազմավարական ճյուղերում, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արտադրության, զբոսաշրջության, առողջապահության և տեքստիլի ոլորտներում: Այն մինչ օրս կատարել է երկու ներդրում՝ տրամադրելով կապիտալ և նպաստելով կառավարման ստանդարտների և ֆինանսական հաշվետվությունների բարելավմանը: Հիմնադրամը սերտորեն համագործակցում է ԵՄ կողմից աջակցվող ՎԶԵԲ-ի՝ «Խորհրդատվություն փոքր բիզնեսի համար» ծրագրի հետ, որի նպատակն է բարձրացնել ՓՄՁ-ների ներդրումային պատրաստվածությունը և խթանել նրանց մրցունակությունը:

Ակնկալվում է, որ հիմնադրամի ներդրումները կնպաստեն ներդրում ստացած ընկերությունների կայուն աճին, արդյունավետության բարձրացմանը, ֆինասնական լծակի օպտիմալացմանը և տոկոսադրույքների նվազմանը: Սպասվում է, որ հիմնադրամի ներգրավվածությունը, ընկերությունների զարգացմանը զուգահեռ, նաև կնպաստի տեղական կապիտալի շուկաների զարգացմանը՝ ներմուծելով այնպիսի ցուցակման նախադրյալներ, ինչպիսիք են աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները և կորպորատիվ կառավարման ստանդարտները:

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18